Մադրիդը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այժմ չի քննարկվում

Մադրիդը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այժմ չի քննարկվում

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայումս չի քննարկվում։ Այս մասին El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը :

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Շվեդիան և Ֆինլանդիան կմիանան Հյուսիսատլանտյան դաշինքին, նախարարն ասաց. «Մենք պետք է հարցնենք Շվեդիային և Ֆինլանդիային»։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, գերատեսչության ղեկավարն ասել է, որ այժմ այդ սցենարը չի դիտարկվում։

Ալբարեսը հանդես է եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը երկխոսության միջոցով լուծելու օգտին, սակայն վստահեցրել է, որ Արևմուտքը պատրաստ է ցանկացած անկանխատեսելի հանգամանքների: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում