Հուշարձանների ավերումն անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում ադրբեջանական վանդալիզմի մասին
Անթույլատրելի է Հայրենական Մեծ պատերազմին, Սովետական Միության զինվորականներին նվիրված հուշարձանների ավերումը՝ անկախ այն փաստից, թե որտեղ կամ ում կողմից է դա արվում կամ ինչպիսի մակարդակի են գտնվում միմյանց հետ հարաբերությունները:
Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ավերմանը վերաբերող հարցին:
«Մենք ուշադիր հետևում են նմանատիպ դեպքերին: Ադրբեջանցի մեր գործընկերների հետ երկկողմ շփումների ժամանակ նման փաստերն անպայման քննարկում ենք»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ Բաքուն և Երևանը պետք է հարգեն այն ընդհանուր պատմությունը, որն ունեցել են և որոնց մասին փաստում են այդ հուշարձանները:
Կարծիքներ