Քննարկվել են Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության հնարավորությունները

ԱՄԷ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան։

Նախարարը շրջայց է կատարել թանգարանում, դիտել ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպել տնօրեն Մանուել Ռաբատեի հետ։

Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության ընդլայնման, մշակութային և կրթամշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում ներդրվող մշակութային հաստատությունների կառավարման նոր մոդելին։ Ձեռք է բերվել փոխադարձ այցեր կազմակերպելու, փորձի փոխանակման և համատեղ նախագծեր մշակելու պայմանավորվածություն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում