ԱԽ քարտուղարը Նիդերլանդներում ներկայացրել է տարածաշրջանում կայունությանն ուղղված ՀՀ ջանքերը և անվտանգային մարտահրավերները

ԱԽ քարտուղարը Նիդերլանդներում ներկայացրել է տարածաշրջանում կայունությանն ուղղված ՀՀ ջանքերը և անվտանգային մարտահրավերները

Նոյեմբերի 10-ին Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ:

Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրաենյակը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մի կողմից տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, մյուս կողմից՝ այդ ճանապարհին առկա անվտանգային մարտահրավերները:

Զրուցակցներն երկուստեք կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունն առավել զարգացնելու նպատակադրության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում