Բայդենը մտադիր է 2023 թվականի սկզբին որոշել, թե իր թեկնածությունն առաջադրի արդյոք երկրորդ ժամկետի համար
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պլանավորում Է հաջորդ տարվա սկզբին վերջնականապես որոշել, թե իր թեկնածությունն առաջադրի արդյոք երկրորդ ժամկետի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Կարծում եմ, որ դա կարող Է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին»,-ասել Է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում: Բայդենը հիշեցրել Է, որ քանիցս հայտարարել Է, թե պլանավորում Է ձգտել հասնել վերընտրվելու, սակայն վերջնական որոշում դեռ չի ընդունել:
«Որոշումը մենք կընդունենք ընտանեկան միջավայրում: Կարծում եմ՝ բոլորը ցանկանում են, որ ես իմ թեկնածությունն առաջադրեմ… Չեմ կարծում, թե հարկավոր Է շտապ լուծել այդ հարցը»,-ասել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ