Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական երկրորդ խաղում ևս հաղթել է Իսրայելի ընտրանուն
Փետրվարի 2-ին Բեր Շևայում կայացել է Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին մրցակցին հաղթել է 0:3 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Գոլերի հեղինակներ են դարձել Նևեդրովը, Մանուկյանը և Բարբոսան:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին՝ հավաքականների միջի կայացած առաջին խաղում Հայաստանի ընտրանին առավելության էր հասել խոշոր՝ 9:2 հաշվով:
Կարծիքներ