Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման պարագայում ՌԴ դեմ պատժամիջոցների մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը, ով այցելել է Ռումինիա, հայտարարել է, որ այսօրվա կարևորագույն մարտահրավերներից է «Ռուսաստանի հետ կայուն ու կանխատեսելի հարաբերությունների վերականգնումը»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անկասկած, սա հրատապ մարտահրավեր է, քանի որ ակնհայտ է՝ մեր ռուս հարևանը որոշել է դրսևորել հավասարակշռությունը խախտող տերության վարքագիծ: Մեր ռուս հարևանի հետ նոր հավասարակշռության գալու համար պետք է մեր գործընկերների ու դաշնակիցների հետ ձևավորենք որոշակի սկզբունքների փաթեթ, ինչը և կանենք»,- ասել է նա: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Եվրոպայում հավաքական անվտանգության, պետությունների ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության ու պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի՝ անդամակցելու համար իր համար ցանկալի միավորումն ու կազմակերպությունն ընտրելու ազատության մասին:
Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Ռուսաստանը զանգվածային պատժամիջոցների կենթարկվի Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման պարագայում:
Կարծիքներ