Լևոն Արոնյանը կրկին հաղթեց Ուեսլի Սոյին և դուրս եկավ New In Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչ
Լևոն Արոնյանը դուրս եկավ Champions Chess Tour-ի շրջանակներում կայացած New In Chess Classic օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Քառորդ եզրափակչի երկրորդ խաղային օրն Արոնյանը ևս հաղթեց Ուեսլի Սոյին: Իսկ Մագնուս Կարլսենը պայքարից դուրս թողեց Թեյմուր Ռաջաբովին: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Նակամուրան ու Մամեդյարովը:
Կարծիքներ