Վաճառքի է հանվել 900 ձիաուժ հզորությամբ Nissan GT-R «ոսկեպատ» սպորքարը

Վաճառքի է հանվել 900 ձիաուժ հզորությամբ Nissan GT-R «ոսկեպատ» սպորքարը

Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառքի են հանել 2014 թվականի արտադրության «ոսկեպատ» Nissan GT-R մոդելը, որը ներկայնում է թափքի ինքնատիպ փորագրությամբ:

Ինչպես հատնում է Motor.ru-ն, եզակի սպորտքարը, որի վազքը կազմում է 9600 կմ, գնահատվում է 435 000 դոլար: 2016 թվականին Nissan GT-R մակնիշի մեքենան պատրաստել են SEMA թյունինգային մեքենաների ցուցադրության համար: Մեքենայի կատարելագործման աշխատանքներին մասնակցել են միանգամից մի քանի թյունինգային ընկերությունների մասնագետներ:

Արդյունքում մեքենան ամբողջովին մաքրել են գործարանային ներկից, որից հետո մեքենայի թափքի վրա բացառիկ զարդանախշեր են փորագրել: Արտաքին փոփոխություններից բացի մեքենայի սրահը ևս փոփոխությունների է ենթարկվել, մասնավորապես՝ ինտերիերի որոշ հատվածներ ևս ոսկեջրվել են:    

Մասնագետներն աշխատել են նաև սպորտքարի ուժային համակարգի վրա: Տուրբինների տեղադրման շնորհիվ 3.8 լիտր ծավալային V6շարժիչի հզորությունը հասել է 900 ձիաուժի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում