Գերմանիան մտադիր է օրենքով պայքարել իսլամիստ անջատողականների դեմ
Գերմանիան, հետևելով Ֆրանսիայի օրինակին, մտադիր է օրենքի ուժով պայքարել երկրի իսլամիստ անջատողականների դեմ։ Կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը և «Քրիստոնյա Սոցիալիստական միությունը» պատրաստել են մի փաստաթուղթ, որով նախատեսվում է խստացնել պայքարը իսլամիստների դեմ՝ գրում է ermenihaber-ը։
Փաստաթղթում ներկայացվել են մի շարք պահանջներ, այդ թվում՝ երկրում առկա մզկիթների հաշվառումը, արտասահմանյան ֆինանսավորման վերահսկողությունը, իսլամիստական հոսանքների դեմ պայքարում ավելի շատ հետախուզական ուժերի ներգրավումը։
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսլամիստական խմբերին իրենք հետևում են նահանգային հետախուզական ուժերի և անվտանգության ուժերի մակարդակով։ Գերմանիայի օրենքները հնարավորություն են տալիս նրանց դեմ կազմակերպել արդյունավետ պայքար։ Նախարարությունն ընդգծել է նաև, որ Գերմանիան ուշադիր հետևում է Ֆրանսիայում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին ու համագործակցում է Ֆրանսիայի և մյուս եվրոպական երկրների հետ։
Կարծիքներ