Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

Ապրիլի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են «Volvo», 2 «Mazda», «Peugeut» և «Hyundai Elision» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում