Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն

Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանին, կոմիտեի  և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» այլ ներկայացուցիչների՝ քննարկելու՝ Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում եռակողմ համաձայնագրի հիման վրա իրականացվող շինաշխատանքների ընթացքը: 
Քննարկմանը ներկա էին նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
 ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից հատկացված միջոցներով մարզի  26 գյուղական համայնքներում մեծ թափով ընթանում են տների կառուցման աշխատանքներ՝ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու ընտանիքների համար:
 Մարզի ղեկավարի հետ քննարկվեցին շինաշխատանքների ընթացքը, ընթացիկ խնդիրները: 
Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ 83 տուն ավարտին է հասցված, մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի ավելի քան 100-ի: Շուրջ 50 տան շինարարություն ընթացքի մեջ է:
 Մարզի ղեկավարը վստահեցրեց, որ ընթացիկ խնդիրների հետ կապված մարզպետարանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի ծրագիրը հնարավոր լինի արդյունավետ և որակով ավարտին հասցնել ժամկետների մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում