Դավթաշենի կամրջի տակ 15-17 տարեկան տղայի դի է հայտնաբերվել. shamshyan.com

Դավթաշենի կամրջի տակ 15-17 տարեկան տղայի դի է հայտնաբերվել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Դեպքի վայր ժամանակ իրավապահները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝  անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի ու հիմա փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան պատգարակով դին մոտեցնել ավտոմեքենային:

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում