Վրաստանում բացվել է կորոնավարակակիրների համար նախատեսված առաջին դաշտային հիվանդանոցը

Վրաստանում բացվել է կորոնավարակակիրների համար նախատեսված առաջին դաշտային հիվանդանոցը

Թբիլիսիի Դիգոմի թաղամասում դաշտային հիվանդանոց է բացվել, որտեղ սկսել են ընդունել կորոնավիրուսով հիվանդներին: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

«Երեկ երեկոյան անհրաժեշտություն առաջացավ և սկսվեց դաշտային հիվանդանոցի գործարկումը: Այնտեղ տեղակայվել է 9 հիվանդ, նրանց վիճակը միջին ծանրության է, և այսօրվանից հիվանդանոցն արդեն կսկսի գործել ամբողջական ծանրաբեռնվածությամբ»,- ասել է փոխնախարարը:

Վերջինս ընդգծել է, որ դաշտային հիվանդանոցը նախատեսված է հիվանդների ժամանակավոր տեղաբաշխման համար: Նրա խոսքով՝ 2-3 օր անց նրանց պետք է տեղափոխեն այլ հիվանդանոց:

Ընդհանուր առմամբ, Դիգոմիի հիվանդանոցը նախատեսված է 500 մարդու համար: Այն համալրված է թոքերի արհեստական օդափոխման սարքավորումներով:  Վրաստանի առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեի խոսքով՝ բուժկենտրոնի ստեղծման համար ծախսվել է 150 000 լարի:

Ներկա պահին երկրում ակտիվ կորոնավարակակիրների թիվը կամզում է 59 000: Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 506 հազար մարդ, մահացել՝ 6649-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում