Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս զիջեց Ֆրանսիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս զիջեց Ֆրանսիային

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղում ուժերը չափեց Ֆրանսիայի հավաքականի հետ:

Կայացած խաղում մեր ընտրանին զիջեց մրցակցին 83:98 հաշվով: Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստը Անդրե Սպայթ-Մկրտչյանն է (Հայաստան): Նա վաստակել է 22 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Երկրների միջև կայացած առաջին ընկերական խաղում Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել 74-107 հաշվով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության հաղթող

Հետևեք մեզ նաև Տելեգրամում