Ռուսաստանի դպրոցներում կդասավանդվի «Հայրենասիրություն» առարկան
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում դպրոցականները կսկսեն ուսումնասիրել «Հայրենասիրություն» առարկան: Ակնկալվում է, որ 2020-2021 ուսումնական տարում հայրենասիրական դաստիարակության մոդելը առաջին անգամ կներկայացվի հասարակության լայն շերտերին: Նման հրապարակումը միայն սկիզբը կլինի։ Համակարգը դեռ մշակման կարիք ունի: Մասնավորապես, համալսարաններն ու դպրոցները պետք է կազմեն և փորձարկեն հայրենասիրական ուղղությամբ կրթական աշխատանքների ծրագիր: «Հայրենասիրության դսավանդումը պետք է մաս֊մաս կատարվի ուսուցչի կողմից: Դա չպետք է լինի հայրենասիրության ինչ-որ առանձին դաս, այն պետք է լինի անընդհատ, քանի որ հայրենասիրությունը կյանքի մի մասն է: Նման կրթությունը գալիս է ցավով, ուրախությամբ և կարեկցանքով: Սա չի կարելի առանձին ներառել դպրոցական ծրագրում։ Դա պետք է անի յուրաքանչյուր ուսուցիչ։ Հայրենասիրությունը պետք է լինի նաև քիմիայի, ֆիզիկայի և այլնի մեջ», - Sputnik ռադիոյին ասել է պրոֆեսոր Վյազեմսկին:
Կարծիքներ