Գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել, թե ինչպես է կորոնավիրուսը կենդանուց փոխանցվել մարդուն
Գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել, թե ինչպես է տեղի ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցումը կենդանիներից մարդուն: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտնական Սումիա Սվամինաթանը:
Նրա խոսքով՝ շուրջ 1300 մասնագետներ 93 երկրից քննարկել են այն հարցը, թե «ինչպես է տեղի ունեցել վիրուսի տարածումը, ինչպիսին են դրա փոխանցման միջոցները և ինչ նախազգուշական միջոցներ է պետք ձեռնարկել»:
«Մենք շատ բան ենք իմացել այն մասին, թե որ կենդանիներն են հակված այդ վիրուսով վարակվելուն, այսինքն, կարող են վարակվել մարդկանցից: Սակայն մենք դեռ մինչև վերջ պետք է հասկանանք, թե ինչպես է վիրուսը անցել կենդանուց մարդուն և երբ է դա տեղի ունեցել»,- ասել է Սվամինաթանը՝ հավելելով, որ այդ հարցի պատասխանը կօգնի կանխելու համավարակի տարածումը:
Կարծիքներ