Կորոնավիրուս ունեցող երեխաների մոտ նյարդաբանական ախտանիշներ են նկատվում․ գիտնականներ
JAMA Neurology-ում հրապարակված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուս ունեցող երեխաների մոտ կարող են նյարդաբանական ախտանշաններ առաջանալ անգամ այն դեպքում, երբ հիվանդության սովորական ախտանշանները բացակայում են։
Մասնագետները նշում են, որ վարակը կարող է լրջորեն վնասել կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգերը։
Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները հետազոտել են կորոնավիրուսով հիվանդ մինչեւ 18 տարեկան պացիենտների տվյալները, ովքեր բուժում էին ստանում Great Ormond Street Hospital for Children-ում։
27 երեխայի մոտ ախտորոշվել է PIMS-TS (մանկաբուժական բազմահամակարգային բորբոքային համախտանիշ) բնորոշ նշաններով՝ ջերմություն, ցան, աչքերի կարմրություն, բերանի լորձաթաղանթի բորբոքում, փորացավ։
Նրանցից 4-ի մոտ ծանր նյարդաբանական ախտանիշներ են եղել՝ գլխացավ, շնչառության խանգարումներ, սրտխփոց, մկանային թուլություն,կլման ակտի և խոսքի ապարատի խանգարումներ։
Ուղեղի մագնիսառեզոնանսային հետազոտությունը ցույց է տվել, որ նյարդաբանական ախտանիշներ ունեցող երեխաների մոտ փոփոխություններ են եղել ուղեղի կիսագնդերը կապող բրտամարմնում, սակայն բուժման ընթացքում իրավիճակը կրկին բարելավվել է։
Բժիշկները նշել են, որ պացիենտները բուժումից հետո վերադարձել են բնականոն նյարդաբանական վիճակի, սակայն պետք է դեռ որոշ ժամանակ հսկողության տակ լինեն, որպեսզի մանագետները հասկանան, թե հետագայում նյարդային խնդիրներ կարո՞ղ են ի հայտ գալ, թե ոչ։
Կարծիքներ