Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է

Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է

Այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին Լիվերպուլում տաքսիստը խափանել է ահաբեկչությունը՝ հարձակողին արգելափակելով մեքենայում, Մեծ Բրիտանիայի իշխանությունները ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել են՝ «նշանակալիից» դարձնելով «լուրջ», ինչը 4-րդ մակարդակն է 5 հնարավորից։

«Դա նշանակում է, որ ահաբեկչությունների իրագործումը միանգամայն հնարավոր է»,-ասել է երկրի ՆԳ նախարար Պրիթի Փաթելը երկուշաբթի Լոնդոնում կայացած արտակարգ նիստի արդյունքներով։

Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է, որ Միացյալ Թագավորությունը թույլ չի տալ իրեն վախեցնել ահաբեկիչներով։
«Երբեք զիջումների չենք գնա, երբ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր ցանկանում են պառակտել մեզ անմիտ հանցանքներով»,-հայտարարել է Ջոնսոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում