Բայդենի եւ Սի Ծինպինի զրույցը եղել Է հարգալից, հայտարարել են Սպիտակ տանը

Բայդենի եւ Սի Ծինպինի զրույցը եղել Է հարգալից, հայտարարել են Սպիտակ տանը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի վիրտուալ հանդիպումը  հիմնարար չԷին ակնկալում հարաբերությունների համար, ոչ մի բան ձեռք չի բերվել նաեւ Տայվանի համատեքստում: Այդ մասին հայտարարել են Սպիտակ տանը:

«Մենք չԷինք սպասում, որ այդ հանդիպումը հիմնարար եւ ելակետային կլինի ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների համար»,-վարչակազմի ներկայացուցիչն ասել Է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում: Ղեկավարների զրույցը պլանավորվածից երկար Է տեւել, այն եղել Է հարգալից ու անկեղծ, հաղորդել են Սպիտակ տանը: Նրա խոսքով՝ «խոսակցությունը եղել Է անկեղծ, հարգալից եւ բաց»:

Ներկայացուցչի խոսքով՝ Բայդենը եւ Սի Ծինպինը լայնորեն քննարկել են Տայվանը, ԱՄՆ-ի նախագահը հաստատել Է հավատարմությունը «մեկ Չինաստանի» քաղաքականությանը, բայց ոչ մի նոր ըմբռնում այդ համատեքստում տեղի չի ունեցել: «Ոչ մի նոր բան ձեռք չի բերվել (Տայվանի համատեքստում)»,-հաղորդել են Սպիտակ տանը: ԱՄՆ-ը Տայվանի անկախությունը չի պաշտպանում, հավելել են Սպիտակ տանը: Ղեկավարները նաեւ քննարկել են տնտեսական խնդիրներ, ասել Է ներկայացուցիչը, հաղորդել Է Սպիտակ տունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում