Շիրակում ողբերգական վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացին մահացել է
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:
«Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը», – հայտնում են գերատեսչությունից:
Կարծիքներ