Տրվել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկի մասին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ծրագրի 3 բաղադրիչները՝ նորարարական, հեռանկարային և բեկումնային, թիրախավորում են պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլեր:
Նորարարական բաղադրիչընպատակ ունի աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող նորարարական գաղափարների առաջխաղացմանը։
Հեռանկարային բաղադրիչը՝ կաջակցի արդեն իսկ պրոդուկտի նախատիպի կամ նվազագույն կենսունակ արտադրանքի մշակման փուլում գտնվող ծրագրերի առաջխաղացմանը, դրանց շուկա մուտք գործելուն:
Բեկումնային բաղադրիչը նպատակ ունի աջակցելու շուկայում արդեն իսկ որոշակի մասնաբաժին ունեցող ծրագրերին, որոնք պլանավորում են ընդլայնել իրենց թիրախային շուկաները:
Ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 600 (վեց հարյուր) միլիոն ՀՀ դրամ:
Նորարարական բաղադրիչով ներկայացված ծրագրերին կարող է տրամադրվել առավելագույնը 5 (հինգ) միլիոն ՀՀ դրամ, հեռանկարային բաղադրիչի դեպքում՝ առավելագույնը 10 (տասը) միլիոն ՀՀ դրամ, իսկ բեկումնայինի դեպքում՝ առավելագույնը 20 (քսան) միլիոն ՀՀ դրամ:
Մրցույթին ներկայացված հայտերի գնահատումն իրականացվելու է մրցութային հանձնաժողովների կողմից երկու փուլով՝ նախապես սահմանված չափորոշիչների հիման վրա։
Դիմելու կարգի և մասնակցության վերաբերյալ մանրամասներ:
Կարծիքներ