Տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել

Տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից սպառնում է ցած նետվել:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Պարեկներին և փրկարարներին հաջողվել է հայտնաբերել տղամարդուն, փրկարար-հոգեբանը բանակցություններ է վարել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: Նրան և պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն համոզել:

Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում