Քաղցր գազավորված ըմպելիքները դեռահասներին ավելի ագրեսիվ են դարձնում

Քաղցր գազավորված ըմպելիքները դեռահասներին ավելի ագրեսիվ են դարձնում

Քաղցր գազավորված ըմպելիքների հաճախակի գործածումը ժամանակի ընթացքում կարող է նպաստել դեռահասների ագրեսիվ պահվածքին։ Այս մասին նշված է Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանի նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Adolescent Health-ում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ 11 եւ 13 տարեկանում քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքների գործածումը կարող է առաջացնել ագրեսիվ պահվածք։ 13 տարեկանում ագրեսիվ պահվածքը նաեւ կանխատեսել է 16 տարեկանում քաղցր ըմպելիքների գործածման հակումը։

Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ դեռահասների կողմից քաղցր գազավորված ըմպելիքների գործածման կրճատումը կարող է նվազեցնել ագրեսիվ պահվածքը, սակայն ոչ մի կերպ չի ազդում դեպրեսիվ ախտանիշների վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում