Սիսիանի բժշկական կենտրոնը կվերակառուցվի
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի վերակառուցումը (շուրջ 3010քմ), կցակառույցի կառուցում (շուրջ 1412 քմ) և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։
Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից: Կունենա մի քանի բաժանմունք՝ թերապևտիկ, մանկական, շտապօգնության, ինտենսիվ թերապիայի, ախտորոշման, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն, վիրաբուժական:
Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ:
Կարծիքներ