Պայմանագրային զինծառայության կարող են անցնել մինչև 55 տարեկան քաղաքացիները. ԱՀ ԱԺ-ն ընդունել է նախագիծը

Պայմանագրային զինծառայության կարող են անցնել մինչև 55 տարեկան քաղաքացիները. ԱՀ ԱԺ-ն ընդունել է նախագիծը

Արտահերթ նիստում Արցախի խորհրդարանն այսօր քննարկել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գործադիրն առաջարկել է վերանայել պաշտպանության բանակում պայմանագրային ծառայության անցնելու կարգն ու պահեստազորային խմբերը: Օրինագիծն ընդունվել է միաձայն:

«Հնարավորություն կտրվի ԱՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնել նախկինում պայմանագրային զինծառայություն չանցած մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից: Գործող օրենքի համաձայն՝ սահմանային տարիքը նախատեսված է 40 տարեկանը»,- նշել է Արցախի արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում