Տեխասում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչ է կործանվել

Տեխասում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչ է կործանվել

Հինգշաբթի օրը Տեխասում փորձնական թռիչքի ժամանակ ամերիկյան F-35 կործանիչ է կործանվել։ Այս տեղեկությունը Պենտագոնի հերթական ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը։

Նրա խոսքով՝ օդաչուն ցատկել է։

Ավելի վաղ վթարի մասին հայտնել էր Lockheed Martin մշակող ընկերությունը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Lockheed Martin-ը դեռ չեն նշել միջադեպի պատճառը։

WFAA հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ միջադեպը տեղի է ունեցել Ֆորտ Ուորթ ռազմաօդային բազայում՝ ինքնաթիռի ուղղահայաց վայրէջքի ժամանակ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում