Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ եւ դեղորայք ձեռքբերելու համար
Համաշխարհային բանկը (ՀԲ) հատկացրել է 12 մլրդ դոլար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, թեստ, ինչպես նաեւ վարակը բուժելու համար դեղորայք ձեռքբերելու եւ 112 երկրների բնակիչների շրջանում տարածելու համար, եւ պատրաստվում է հատկացնել եւս 4 մլրդ դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հատկացված միջոցները 160 մլրդ դոլար արժողությամբ փաթեթի մի մասն են, որոնք ՀԲ-ն մտադիր է հատկացնել կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարի համար մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը:
«Մենք ունենք 112 երկրներում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքման ծրագրեր, եւ կիրառում ենք արագացմած մեխանիզմ, որն այժմ թույլ է տալիս ստանալ հասանելիություն եւս 12 մլրդ դոլարի պատվաստանյութ ձեռքբերելու եւ մատակարարելու համար»,-ասել է նա: «Միջազգային ֆինանսական կորպորացիան (ներառված է ՀԲ-ի կազմում) աշխատում է 4 մլրդ դոլար ներդնելու ուղղությամբ պատվաստանյութ ստեղծելու եւ տարածելու համար»,-հավելել է Մելփասը:
Կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել գրեթե բոլոր երկրներում: Մարտի 11-ին Առողջապահության միջազգային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսի համավարակ: Բոլոր երկրները ստիպված էին ձեռնարկել սանիտարահամաճարակաբանական բնույթի տարբեր արտակարգ միջոցառումներ, ինչը հանգեցրել է խորը միջազգային տնտեսական ճգնաժամի: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում միջազգային տնտեսությունը կգրանցի շուրջ 4.4 տոկոս անկում, սակայն պետք է վերականգնվի եւ աճի 5.2 տոկոսով հաջորդ տարի:
Կարծիքներ