Դարձիր դոնոր, փրկիր կյանք. պատգամավորի կոչը

Դարձիր դոնոր, փրկիր կյանք. պատգամավորի կոչը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կոչ է անում միանալ դառնալ արյան դոնոր: 

«Սիրելի ընկերներ, այս արագ զարգացող աշխարհում դեռևս չի ստեղծվել դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը, իսկ կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդկանց անհրաժեշտ է դա:

Այդ կյանք արժեցող հեղուկը կարող ենք նվիրաբերել գրեթե բոլորս՝ փրկելով կյանքեր, հատկապես, որ մեր օրգանիզմում շատ արագ՝ 12 օրում վերականգնվում է արյան այն թույլատրելի քանակը, որը կհանձնենք որպես դոնոր: 

Արյան դոնորներ, շնորհակալություն ու շնորհավոր ձեր համաշխարհային օրը:

Դարձիր դոնոր, փրկիր կյանք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում