ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: Երևանում նրանց հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասաց Նաղդալյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այժմ տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվում են: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կարծիքներ