«Օտարերկրյա վարձկանների տեղափոխումը ԼՂ հակամարտության գոտի հղի է նոր ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգով». Զախարովա

«Օտարերկրյա վարձկանների տեղափոխումը ԼՂ հակամարտության գոտի հղի է նոր ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգով». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի շարքում կռվող օտարերկրյա գրոհայինների դեմ պայքարին:

«Առկա տեղեկությունների համաձայն՝ ներկա պահին տեղի է ունենում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ի դեպ, խոսքը ծայրահեղականորեն տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադականության գաղափարախոսություն են դավանում: Այդ ամենը չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել մեզ մոտ, քանի որ իրավիճակի նման հեռանկարով զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգով՝ այս անգամ արդեն Անդրկովկասում: Հիշեցնեմ, որ Ռուսաստանն այս մասին բացեիբաց հայտարարել է համապատասխան տեղեկությունների տիրապետելուն պես»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Նշենք, որ ճեպազրույցի ժամանակ դիվանագետն անդրադարձել է նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը գործնականում հաստատելու անհրաժետությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում