COVID-19. Բրազիլիայում գրանցվել է մահվան դեպքերի ռեկորդային թիվ
Անցած մեկ օրում Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 2841-ի։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 282 127-ի։ Այս մասին են վկայում երկրի առողջապահության նախարարության տվյալները։
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 83 926-ով՝ հասնելով 11 603 535-ի։ 100 հազար բնակչի հաշվով գրանցված է 5521 վարակման դեպք և 134 մահ։
Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս ապաքինվել է ավելի քան 10․2 մլն պացիենտ։
Կարծիքներ