Ճապոնիայում շենքի փլուզման հետևանքով 6 մարդ է վիրավորվել

Ճապոնիայում շենքի փլուզման հետևանքով 6 մարդ է վիրավորվել

Ճապոնական Հոնսյու կղզու հարավ-արևմուտքում գտնվող Հյոգո պրեֆեկտուրայի զվարճանքների այգում 6 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխաներ։

Այգու հինգ հարկանի շենքի հարկերից մեկում հատակը հանկարծակի փլուզվել է:  Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը :

Միջադեպից հետո այգին փակվել է: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում