ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին կարող է ապահովել արագ կառուցվող տներով
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը դիտարկում է արագ կառուցվող բնակելի մոդուլների հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:
«Ներկայումս սպասվում է, որ մեծ թվով տեղահանվածներ կժամանեն Լեռնային Ղարաբաղ։ Տարբեր գնահատականներով ՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի: Միևնույն ժամանակ գոյություն ունեցող ենթակառուցվածքը թույլ է տալիս տեղակայել մոտ 5 հազար մարդ: Մնացած բնակչության տեղակայման համար մշակվում են տարբեր տարբերակներ, այդ թվում ՝ արագ արտադրվող կոնստրուկցիաներից բնակելի մոդուլների կառուցում», - ասել է Զինիչևը:
Կարծիքներ