ԱՄՆ-ը դատապարտել է Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան վրա հարձակումը
ԱՄՆ իշխանությունները դատապարտում են Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան վրա հարձակումը, կապ են պահպանում նրա անձնակազմի հետ և աջակցություն են առաջարկում դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովման գործում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի՝ երկուշաբթի օրը տարածված գրավոր հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է կիրակի օրը Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան վրա հարձակումը», - ասել է նա: «Դիվանագիտական օբյեկտների վրա հարձակումները չեն հանդուրժվի: Մենք կապի մեջ ենք Կուբայի դեսպանատան և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ՝ ապահովելու պատշաճ և ժամանակին հետաքննությունը»։
Կարծիքներ