Նավալնին`իր վերականգնման ընթացքի մասին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը բուժվում է Բեռլինի Շարիտե կլինիկայում, Ինստագրամի իր էջում գրառում է կատարել, որտեղ պատմում է իր վերականգնման ընթացքի մասին։
Նավալնու խոսքով՝ ապաքինման ճանապարհն արդեն հստակ է, բայց դեռ երկար է։ Ընդդիմադիր գործիչը պատմել է, որ դեռևս չի կարողանում օգտվել հեռախոսից, իսկ բաժակի մեջ ջուրը լցնելը վերածվում է ատրակցիոնի։
Չնայած այս դժվարություններին՝ Նավալնիի խոսքով, բժիշկներն իրեն «տեխնիկապես կենդանի մարդուց» դարձրել են մարդ, որը կարողանում է թերթել Ինստագրամի լրահոսը և լայքեր դնել։
Կարծիքներ