Չնայած սադրանքներին՝ ԱԱԾ-ն Մայր Աթոռից հեռացել է բախումներ թույլ չտալու համար․ Աջապահյանը պետք է ներկայանա

Արդեն հայտնել էինք, որ վեհարանում Աջապահյանին թաքցնելով փորձ է արվում բախումներ հրահրել Մայր Աթոռում։ Սակայն բախումներից խուսափելու համար ԱԱԾ-ն որոշում է կայացրել հեռանալ տարածքից ու կոչ է արել Աջապահյանին ներկայանալ իրավապահ մարմիններին։
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որտեղ հայտնում էին, որ իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը թույլ չտալու համար, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ Իսկ Աջապահյանը պետք է ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։
Medianews
Կարծիքներ