Քեյնը Բավարիայի պատմության 3-րդ խաղացողն է, որ Բունդեսլիգայի իր առաջին 2 խաղերում 3 գոլ է խփել
Օգոստոսի 27-ին «Բավարիան» սեփական հարկի տակ հաղթեց «Աուգսբուրգին» Բունդեսլիգայի 2-րդ տուրի խաղում՝ 3:1:
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը՝ աչքի ընկնելով 40-րդ և 69-րդ րոպեներին։
Armsport.am-ի փոխանցմամբ՝ ըստ Opta-ի՝ Քեյնը «Բավարիայի» պատմության մեջ երրորդ խաղացողն է, որ Բունդեսլիգայի իր առաջին երկու խաղերում 3 գոլ է խփել։ Մինչ անգլիացին՝ նման հաջողության են հասել միայն Գուստավ Յունգը՝ 1967թ.-ին և Ադոլֆո Վալենսիան (1993թ.):
Կարծիքներ