Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Երեք օրվա ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու և նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում՝ գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Վատիկանում մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անցկացրած հրապարակային գլխավոր ունկնդրությանը, այցելել մանկական հիվանդանոց, որտեղ բուժվում են ուկրաինացի երեխաները։ Նա փոքրիկներին է փոխանցել պատերազմից տուժած հայ երեխաների պատրաստած նվերները: Այցի շրջանակում Աննա Հակոբյանը Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել է նաև նախագահական պալատում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում