Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 23 տեղահանված

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 23 տեղահանված

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ողջ երկայնքով:

 

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 23 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 568 մարդ:  

 

Ռուսաստանի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1387,3  հա տարածք, 434,8 կմ ճանապարհ, 1327 բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 291 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահներն ապահովում էին հայ ուխտավորների Դադիվանքի կատարած այցերի անվտանգությունը:

 

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների  հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում