Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով «հավերժական» վարակի առաջին դեպքերը
Միացյալ Նահանգների տարածքում, ըստ medRxiv ռեսուրսի, բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակով «հավերժական» վարակի առաջին դեպքերը:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողների տվյալների համաձայն, լեյկեմիայով տառապող երեք հիվանդների օրգանիզմում COVID-19- ի հետքերը պահպանվել են ավելի քան 6 ամիս: Հիվանդներից մեկը երիտասարդ է, ևս երկուսը՝ նախադպրոցական տարիքի տղա և աղջիկ:
Մասնագետները նշում են, որ թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ շատ խոցելի են այս վիրուսի նկատմամբ: Օրգանիզմում նման վիրուսի «հավերժական» առկայությունը մեծացնում է հավանականությունը, որ այն տարբեր մուտացիաների պատճառով անխոցելի կդառնա պատվաստանյութերի նկատմամբ», – պարզաբանել են բժիշկները:
Կարծիքներ