Կինոյից հայտնի սանրվածքներ, որոնք նորաձեւ կլինեն 2021-ին
2021թ.-ի նորաձեւ կտրվածքները միջին երկարության մազերն են։ Դա ակնհայտ էր արդեն իսկ աշնանային ցուցադրություններից հետո։ Կողմոնորոշվելու համար, թե ինչ սանրվածք ընտրել, Vogue-ն առաջարկում է դիմել կինեմատոգրաֆիայի օգնությանն ու ընտրել միջին երկարության սանրվածքների ամենահամակրելի տարբերակները։
Դեմի Մուրի բոբ կարեն
Պարզ, մինլիմասիտական եւ շատ գրավիչ։ 1990-ականներին «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմում Դայան Մերֆիի դերում Մուրի սանրվածքն այն է, ինչի սպասում ենք։ Այն սազում է դեմքի ցանկացած ձեւի, իսկ բարակ մազերին ծավալ է հաղորդում։
Դեմի Մուրը «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմում, 1993
Ջենիֆեր Գրեյի՝ մինչեւ ուսերը հասնող գանգուրները
1980-ականնեի վերջին Ջենիֆեր Գրեյլը «հաստատել» է գանուր մազերի ունիվերսալությունը։ Թեեւ միջին երկարություն սովորաբար խորհուրդ են տալիս բարակ մազեր ունեցողներին, քան որ այդ դեպքում դրանք ավելի ծավալուն տեսք են ստանում, դրանք սազում են նաեւ խիտ եւ գանգուր մազերին։
Ջենիֆեր Գրեյը «Կեղտոտ պարեր» ֆիլմում, 1987
Ֆեյ Դանաուեյի երկար բոբը
«Բոնի եւ Քլայդ» ֆիլմը դիտեկու դեպքում, ամենայն հավանականությամբ, կցանկանք Ֆեյ Դանաուեյի սանրվածքից ունենալ։ Երկար բոբ կարեն բերետների ու այլ աքսեսուարների համադրությամբ ֆրանսիական ոճով են եւ անհավանական կանացի։
Ֆեյ Դանաուեյը «Բոնի եւ Քլայդ» ժապավենում, 1967
Լուսանկարը՝ Cordon Press
Ումա Թուրմանի մազափնջով կարեն
Քեթրին Փիրսին՝ Vogue.com-ի խմբագիրն, ասել է. ««Քրեական ընթերցվածք»-ում Ումա Թուրմանի երկրաչափական սանրվածքը բացատրություններ չի պահանջում։ Առանց նրա ի՞նչ տեղի կունենար Միա Ուոլեսի հետ։ Քիչ բան կարելի է ավելացնել ամենակուլտային սանրվածքներից մեկին, որը հիշեցնում «Պանդորայի արկղ» ֆիլմում Լուիզա Բրուքսի հայտնի բոբ կարեն»։
Կարծիքներ