Հայաստանում կստեղծվեն գլոբալ ընկերություններ, որտեղ կաշխատեն մարդիկ, ովքեր կմրցակցեն չինացիների, ամերիկացիների, ռուսների ու մյուսների հետ ու կկրթեն աշխարհի մակարդակով մրցունակ մարդկանց

Հայաստանում կստեղծվեն գլոբալ ընկերություններ, որտեղ կաշխատեն մարդիկ, ովքեր կմրցակցեն չինացիների, ամերիկացիների, ռուսների ու մյուսների հետ ու կկրթեն աշխարհի մակարդակով մրցունակ մարդկանց

2017 թվականի ամռանը 9 տարի ԱՄՆ-ում աշխատանքից հետո Հայաստան վերադարձավ

Davit Baghdasaryan-ը և Artavazd Minasyan-ի հետ հիմնեց 2Hz ընկերությունը, որը հետո վերանվանվեց Krisp:

Երեք տարուց քիչ ավել ժամանակահատվածում ընկերությանը հաջողվեց ճիշտ նկարագրել աղմուկի պրոբլեմը, լուծել այն գիտական, արհեստական բանականության գործիքերով, փաթեթավորել մարդկանց համար հարմար տեսքով, դառնալ աշխարհի խոշորագույն ընկերությունների գործընկերը, հաջող մրցել zoom-ի, google-ի և այլ գիգանտների հետ։

Երեկ Դավիթն անուղղակիորեն հայտարարեց, որ նոր ներդրումային ռաունդի մեջ են, և, հայտնեց, թե ինչ արժի իր ընկերությունը վերջին "գնահատումից" հետո՝ 120մլն դոլար!!! Բացի այդ, Դավիթից իմացա, որ իրենց 90 թիմակիցների մի մասը արդեն միլիոնատեր են, ի շնորհիվ իրենց ստացած բաժնետիրական օպցիոնների և այդ թիմակիցների թիվը գնալով շատանալու է։

Հայաստանի համար Դավիթները շատ լավ շանս են։ Դրանք այն մարդիկ են, ովքեր դարձել են սուպերպրոֆեսիոնալներ իրենց ոլորտներում դրսում՝ բժշկություն, ֆինանսներ, ԻՏ, գիտություն․․․․։ Մարդիկ, ովքեր ոչ միայն դարձել են աշխարհի լավագույն մտքի ստեղծողներն ու օգտագործողները, այլև պատրաստ են հետ վերադառնալ ու Հայաստանում ստեղծել գլոբալ ընկերություններ, որտեղ կաշխատեն մարդիկ, ովքեր կմրցակցեն չինացիների, ամերիկացիների, ռուսների ու մյուսների հետ ու կկրթեն աշխարհի մակարդակով մրցունակ մարդկանց։

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Դավիթին ու Արտավազդին, որ նոր մշակույթ են ստեղծում՝ հայտնելով ընկերության գինը, դրանով ցույց տալով, թե ինչպես է հնարավոր դառնալ միլիոնատեր, կամ միլիարդատեր՝ սեփական խելքով և աշխատանքով։ Առաջ Հայաստանում մարդիկ խուսափում էին դա անել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում