Գյումրու բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի․ բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար
Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Գյումրու շտապ բուժօգնության կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, իսկ մի կնոջ անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Գ-ը․ Ծ․-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ա․ Պ․-ն է։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք Ամանորը նշելու համար օրեր առաջ ժամանել էին Գյումրի և վարձակալական հիմունքներով այդ տունն էին ընտրել ու Ամանորն անցակցրել են այնտեղ։ Տերն այցելել է նրանց, նրանք խնդրել են, որպեսզի ևս մեկ օր մնան, ինչին տան տերը դեմ չի եղել։ Երբ պետք է վերադառնային Վանաձոր, հարազատներն սպասել են, ու քանի որ տեղեկություն չեն ունեցել ու հեռախոսազանգերին չեն պատասխանել՝ անհանգստանալով եկել են Գյումրի ու դիմել են ոստիկանություն։
Երեկ աամբողջ օրը և այսօր միչև նրանց հայտնաբերելը բարեկամները, Շիրակի մարզի պարեկները, Կումայրիի ու Մուշի ոստիկանները որոնողական աշխատանքներ են կատարել, իսկ այսօր երբ իմացել են, թե որտեղ են նրանք բնակվում, տան տիրոջ հետ անընդհատ ծեծել են դուռը, սակայն ներսից չեն արձագանքել։ Ստիպված հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և տղամարդուն հայտնաբերել են մահացած, իսկ նրա կնոջը՝ անգիտակից վիճակում և շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Կարծիքներ