ԱՄՆ-ը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ. Միլլեր
ԱՄՆ-ը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում:
Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- լրագրողների համար ճեպազրույցում ասել է նա:
Վերջինս հավելել է, որ դեռ վաղ է ասել, թե ինչն է եղել տեղի ունեցածի պատճառը:
«Բայց ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք տեսել եմ, շրջանառվում են. ԱՄՆ-ը որևէ կերպ առնչություն չունի դրա հետ։ Հակառակ հայտարարությունները ծիծաղելի են: Մենք հիմք չունենք ենթադրելու նաև, որ Իսրայելը ներգրավված է այս ամենի մեջ»,- հավելել է պաշտոնյան:
Կարծիքներ