Թուրքական Անթալիա քաղաքում ավարտվեց հայ մարմնամարզիկների «բերքահավաքը»

Թուրքական Անթալիա քաղաքում ավարտվեց հայ մարմնամարզիկների «բերքահավաքը»

Թուրքական Անթալիա քաղաքում ավարտվեց հայ մարմնամարզիկների «բերքահավաքը»: Այս մասին տեղեկացնում է մարմնամարզության ՀՀ ֆեդերացիան:

Ամփոփելով Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2-րդ առաջնությունը և Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝  ֆեդերացիան հպարտությամբ նշում է, որ տղաները գրանցել են աննախադեպ արդյունք:

Նախ փայլել են երիտասարդները.

Համլետ Մանուկյան՝ կրկնակի չեմպիոն (նժույգ թափեր, օղակներ)

Մամիկոն Խաչատրյան՝ փոխչեմպիոն (նժույգ թափեր) :

Այնուհետև մեծահասակները.

Արթուր Դավթյան՝ Եվրոպայի չեմպիոն ( հենացատկ), բրոնզե մեդալակիր ( նժույգ թափեր)

Վահագն Դավթյան՝ (օղակներ) արծաթե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում