Կանադան ԱՄՆ-ի նահանգ չի դառնա․ Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկիրը երբեք չի դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։
«Չկա ամենափոքր հնարավորություն անգամ, որ Կանադան դառնա ԱՄՆ-ի մաս»,- գրել է կառավարության ղեկավարը X-ում։
Նրա խոսքով՝ երկու ժողովուրդներն էլ շահում են այն փաստից, որ իրենց երկրները «միմյանց խոշորագույն գործընկերներն են առևտրի և անվտանգության ոլորտում»:
Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կանադացիներից շատերն իբր կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Նա կարծիք էր հայտնել, որ նման ասոցիացիան ոչ միայն տնտեսական կայունություն կբերի Կանադային, այլև կպաշտպանի այն արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ Թրամփի, գալիս են «ռուսական ու չինական նավերից»։
Կարծիքներ