Բրազիլիայի ռազմաօդային ուժերն ավարտել են AZAL-ի կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանումը

Բրազիլիայի ռազմաօդային ուժերն ավարտել են AZAL-ի կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանումը

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի Ավիացիոն պատահարների հետաքննության և տրամադրման կենտրոնն ավարտել է Azerbaijan Airlines (AZAL) ընկերության ինքնաթիռի ինքնագրիչների (սև արկղերի) գրանցումների վերծանումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բրազիլական G1 լրատվական հարթակը՝ հղում անելով Ավիացիոն պատահարների հետաքննության և տրամադրման կենտրոնի իր աղբյուրներին: Գերատեսչությունն արդեն համապատասխան տեղեկատվությունն ուղարկել է Ղազախստանի իշխանություններին: 

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում