Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Հաղորդագրության մեջ ասվում է.

«2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում՝ «Պլատոչնի» կոչվող տեղանքում, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:

Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 1986թ. ծնված Դ. Մ-ն, 1998թ. ծնված Հ. Ս-ն, 1955թ. ծնված Յու. Մ-ն և 1986թ. ծնված Լ. Ք-ն:

Տարվում է համապատասխան քննություն։ Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»։

Հիշեցնենք՝ այսօր ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում՝ թթվածնային սարքավորումների արտադրամասում, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում