Պենտագոնի ղեկավարն ասել է, որ Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի «ծրագրերը» բլեֆ չի համարում

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի «ծրագրերը» բլեֆ չի համարում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինա «ներխուժելու» Ռուսաստանի ենթադրյալ ծրագրերը բլեֆ չի համարում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան հայտարարություն է արել ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մի հատված ցուցադրվել է ուրբաթ օրը:

«Չեմ կարծում, որ դա բլեֆ է»,- ասել է Օսթինը` պատասխանելով հարեւան երկիր ներխուժելու Ռուսաստանի ղեկավարության ենթադրյալ ծրագրերի մասին հարցին։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ հաջող ներխուժման համար անհրաժեշտ ամեն ինչ գտնվում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

«Եթե նրանք տեղափոխեին կայազորներ, մենք չէինք տեսնի այն ամենը, ինչ տեսնում ենք այս տարածաշրջանում՝ ոչ միայն ռազմական զենքեր, այլև նյութատեխնիկական և բժշկական աջակցության միջոցներ, մարտական ​​ինքնաթիռներ», - հավելել է Օսթինը: Միաժամանակ նա կրկնել է այն հայտարարությունը, թե՝ հարձակումը կարող է տեղի ունենալ կարճ ժամանակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում